ԱՄՆ և ՌԴ անցան պարզեցված վիզային ռեժիմի
Ռուսաստան
Այսօր ուժի մեջ է մտել վիզային ռեժիմի փոխադարձ թեթևացման պայմանագիրը: Այժմ բազմաթիվ տուրիստական և բիզնես վիզաներ (մուտքի արտոնագիր) դեպի Ամերիկա կտրվեն ոչ թե 2, այլ 3 տարով: Ընդ որում, ամեն անգամ, երբ մտնում ես երկիր կարող ես մնալ մինչև 6 ամիս: Եվ վիզայի ձևակերպումն արժե ոչ թե 100, այլ 20 ԱՄՆ դոլար: Իսկ հյուպատոսական վճարները մնում են նույնը: Այս մասին հայտնում է ntv.ru-ն։
Պայմանագիրը կնքվել է անցյալ տարի, և դիվանագետները դիտարկում են այն որպես վիզայի վերացմանն ուղղված ամբողջական քայլ: Ինչպես նշել է դեսպան Մայքլ Մաքֆոլը՝ «ԱՄՆ-ն ձգտում է դրան: Այս տարի Միացյալ Նահանգների վիզա ստացել է արդեն ռեկորդային թվով մարդ՝ 160 հազար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)