Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման ընթացքը
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը չորեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ: «Արտաքին գործերի նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կատարման հետ կապված հարցեր», - հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)