Փորձել է վաճառել Օբամայի պաշտոնը
ԱՄՆ
ԱՄՆ Իլլինոյս նահանգի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոեւիչը դատապարտվել է 14 տարի ազատազրկման՝ նահանգից սենատորի տեղը վաճառելու փորձի համար։
Այդ նահանգից սենատոր էր ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ում նախագահ դառնալուց հետո սենատորի տեղը թափուր էր մնացել։
Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ Բլագոեւիչին մեղադրանք է ներրկայացվել Օբամայի թափուր թողած սենատորական պաշտոնը վաճառելու փորձի համար։
Մեղադրանքների ապացույցների մեծ մասը հավաքված են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմամբ: Սակայն Բլագոեւիչը պնդում է, որ անմեղ է, իսկ գաղտնալսված իր խոսքերը բացատրել է, թե քաղաքականության մեջ այդպես է՝ դու ինձ, ես՝ քեզ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)