Շուշիում զոհված ոստիկաններն Արցախ էին տարվել խաբեությամբ` տեղյակ չլինելով, որ պետք է գնան առաջնագիծ. Mediaport
Արցախ
Տելեգրամի Mediaport ալիքը գրում է.
«Mediaport-ը շարունակում է հրապարակել Շուշիում թշնամու անօդաչուից սպանված մի քանի տասնյակ ոստիկանների մահվան ողբերգական հանգամանքների մասին փաստեր։
Հոկտեմբերի 4-ին սպանված ոստիկանները եղել են Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից։ Նրանք Արցախ են տարվել խաբեությամբ, տեղյակ չլինելով, որ պետք է գնան առաջնագիծ։ Շուշի հասնելուց ժամեր անց, երբ ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են, որ Ստեփանակերտում կամավորական աշխատանք կատարելու փոխարեն պետք է մեկնեն առաջնագիծ, մեծ վեժ է սկսվել որի ընթացքում ոստիկանները հայտնել են, որ իրենք առաջնագիծ մեկնելու հանաձայնություն չեն տվել։
Միջադեպի մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, որը հրահագնել է ոստիկաններին դուրս չթողնեն Արցախից և նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելուց հետո ուղարկել Ջեբրայիլ։
Նույն օրը երեկոյան, թշնամին տեղյակ լինելով շարժի մասին՝ հարվածել է Շուշիի մշակույթի կենտրոնին, որտեղ կենտրոնացած են եղել հարյուրից ավելի ոստիկանները, որոնց մի մասը տեղում զոհվել է»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ