Սաֆարովն ասել է, թե ինչու է կացնահարել հայ սպային
Աշխարհ
Ռուսական Россия 1 հեռուստաալիքի Вести недели հաղորդման ընթացքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը պատմել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու դրդապատճառների մասին։ Այս մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Սաֆարովի լուսանկարի ֆոնին, Россия 1-ը մեջբերել է. «Ինձ բանակն ուղարկել էր կուրսերի, մեզ հետ նաև երկու հայ կար: Սկզբում բարևում էին, ասում էին «hi», ես չէի պատասխանում իրենց: Մի անգամ նրանք միասին էին քայլում, հայերեն «քչփչում» և ժպտացին դեմքիս: Այդ պահին ես որոշեցի նրանց սպանել՝ գլուխները կտրել»:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի կուրսերի ժամանակ կացնով սպանելու համար, սակայն վերջերս արտահանձնվել էր Ադրբեջան և ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ