«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի ամենօրյա ռեժիմով
ՏնտեսությունԵրևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ տոնավաճառին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ։ Վերջիններս սպառողներին առաջարկում են բացառապես սեփական արտադրանքը:
Գյուղատնտեսական տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: