Ինքնասպանություն բանակում
Հասարակություն
Սեպտեմբերի 9-ի գիշեր, Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է շարքային զինծառայող Արման Սարգսյանի դին: Այս տեղեկությունը Լուրեր.com–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը. «Երևանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 2012–ի սեպտեմբերի 9-ին ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս՝ պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Արման Սեյրանի Սարգսյանի դին` նախնական տվյալներով ինքնասպան եղած վիճակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել:
Անդրադառնալով մամուլում շրջանառող լուրերին, ըստ որի զինվորը գրություն է թողել՝ Մերի Սարգսյանը, նախաքննության շահերից ելնելով, ոչինչ չհայտնեց: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ զինվորը թողել է գրություն հետևյալ բովանդակությամբ՝ «կատարվածի մեջ ոչ մեկին չմեղադրել»:
Նշենք նաև, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում ՀՀ Քրօրի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն (Ինքնասպանության հասցնել):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը