Ամանորին Ռուսաստանում կգործի iTunes երաժշտական խանութը
Գիտություն և Մշակույթ
Նոր տարվան ընդառաջ Ռուսաստանում կբացվի Apple-ի ITunes երաժշտական խանութը. Գրում է «Ведомости»-ն: Նրանց խոսքերով Apple-ը նախընտրում է դուրս գալ մեծ շուկա հնարավորինս մեծ երաժշտական ընտրանիով:
Արդեն հայտնի է, որ մի կատարման արժեքը ռուսական iTunes-ում կլինի ավելի ցածր, քան ամերիկականում (0,99 դոլար):
Apple-ն iTunes-ը բացել է 2003թվականին: Հիմա խանութն ունի տարբեր ճյուղեր շուրջ 37 երկրում:
Նախատեսվում է խանութը բացել 2012 թվականի երրորդ եռամսյակում, սակայն բացումը կարող է հետաձգվել մինչև 2013-ի առաջին եռամսյակը: iTunes-ի օգնությամբ հնարավոր է գնել երաժշտություն և պահպանել այն համակարգչի մեջ: Ռուսաստանում մի քանի տարի է, ինչ գործում է iTunes-ի մի մասը:
Այստեղ ամբողջական iTunes-ի ստեղծման մասին Apple-ը սկսեց մտածել 2007 թվականից: Սակայն ըստ Apple-ի համագործակիցներին ծանոթ աղբյուրի՝ նրանց կանգնեցրեց ծովահենության բարձր մակարդակը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի