Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, հիմա մեր գերխնդիրը դրանք արագ շուկա լցնելն է. նախարար
ՏնտեսությունՇատ ծանր, աղետներով լի տարի ենք ունեցել, բայց պետք է հաշվի առնելով քաղած դասերը, նայել առաջ: Այս մասին կառավարության լրտվկան վարչությանը տված հարցազրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության առկա իրավիճակին:
«Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա եւ ինվեստորը, եւ պրոյեկտը: Հիմա մեր գերխնդիրը այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է: Այստեղ մենք ստանձնում ենք առաջին ջութակի դերը՝ օգնել բոլոր ներդրողներին իրենց պրոյեկտները հասցնել շուկա:
Մենք շատ ենք խոսում օտարերկրյա ներդրողների մասին՝ մոռանալով տեղական նեդրողներներին: Բայց հենց տեղական ներդրողներն են, որ իրականում առաջ են տանում տնտեսությունը: Իսկ տեղական ներդրողները շատ մեծ հավատով են լցված Հայաստանի ապագայի նկատմամբ, եւ իրենց պրոյեկտների իրագործումը կխթանի նաեւ օտարերկրյա ներդրումների մուտքը Հայաստան»,-ընդգծեց նախարարը: