Անձամբ խոսել եմ «Կատարոյի» տերերի հետ եւ առաջարկել եմ կարճ ժամանակում վերականգնել արտադրությունը. նախարար
ՏնտեսությունՄենք հիմա Արցախի մեր գործընկերների հետ գույքագրում ենք այն բոլոր ընկերությունները, որոնք կորցրել են բիզնես Արցախում, այդ թվում «Կատարոն»: Այս մասին կառավարության լրատվական վարչությանը տված հարցազրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ես անձամբ խոսել եմ «Կատարոյի» սեփականատերերի հետ եւ առաջարկել եմ իրենց կարճ ժամանակում վերականգնել իրենց արտադրությունը: Հիմա մենք սպասում ենք մեր արցախցի գործընկերների արձագանքին: Իրենք պետք է գույքագրեն բիզնեսները եւ ՀՀ կառավարությունը ներդրում կանի հետագայում փոքր, բայց շահույթ ակնկալելու նպատակով: Բայց կօգնի նաեւ, որ Արցախի տնտեսական ներուժը ոչ միայն վերականգնվի, այլ նաեւ առաջընթաց տեմպերով զարգանա»,-ասաց նա: