Գերմանիայի մահմեդականներն ու հրեաներ շարունակում են բողոքել թլպատման արգելքի դեմ
Աշխարհ
Մոտ երեք հարյուր մարդ է մասնակցել կիրակի օրը՝ սեպտեմբերի 9-ին, Բեռլինում հրեաների և մուսուլմանների կազմակերպած հանրահավաքին։ Ըստ Reuters-ի՝ նրանք բողոքում էին թլպատման արգելքի մասին դատարանի որոշման դեմ և պահանջում էին հարգել իրենց կրոնական ծեսերը։
Չնայած այն բանին, որ արգելքը տարածվում է միայն Քյոլն քաղաքի վրա, որտեղ և ընդունվել է դատարանի որոշումը, բժիշկներն ամբողջ երկրում սկսել են հրաժարվել իրականացնել նման վիրահատություններ՝ վախենալով դատական հայցերից։
Նշենք, որ արգելքի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դատախազությունը դիմել է տեղի դատարան և հայտնել, որ վիրահատություններից մեկից հետո 4-ամյա տղայի մոտ բարդություններ են առաջացել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ