ճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է Օբամայի շարասյան մոտոցիկլիստը
ԱՄՆ
ԱՄՆ-ում տեղի է ունեցել ՃՏՊ նախագահական շարասյան մասնակցությամբ։ Օբամային նախընտրական քարոզարշավի ժամանակ ուղեկցող մոտոցիկլիստը մահացել է մեքենայի հետ բախման արդյունքում։
Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ այնտեղի ժամանակով ժամը 16.45-ին, Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում, ուր այցելել էր Օբաման նախընտրական քարոզարշավի շրջանակներում։
Համայնքի սպա Բրյուլ Լորենտը ընթանում էր նախագահական շարասյան կազմում I-95 մայրուղու վրա, երբ նրան հարվածել է Ford F-150 պիկապը։
Ըստ Associated Press-ի՝ սպային տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տուժածի կյանքը։ Ford պիկապի վարորդի դեմ դեռ մեղադրանքներ չեն առաջադրվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)