Ուկրաինայում գենդերային հավասարության գաղափարը տարածելու նպատակով բոլոր դասագրքերը կվերահրատարակվեն
Գիտություն և ՄշակույթՈւկրաինան մինչև 2024 թվականը փոփոխություններ կկատարի դասագրքերում`գենդերային հավասարության գաղափարը աշակերտների հասցնելու համար` «Բիարիցցի գործընկերության» հավասար իրավունքների և հնարավորությունների միջազգային նախաձեռնության շրջանակներում, գրում է Ռիա Նովոստին: Սեպտեմբերին Ուկրաինան ստացավ «Բիարիցցի գործընկերության» անդամի պաշտոնական կարգավիճակ: «Այս գործընթացն արդեն սկսվել է: Դասագրքերն արդեն վերամշակվում են՝ հաշվի առնելով գենդերային հավասարության միտքը», - ասել է Ուկրաինայի ԿԳ նախարար Սերգեյ Շկարլետը Strana.UA- ին տված հարցազրույցում: «Խոսքը նույնասեռ ամուսնությունների մասին չէ, այլ գենդերային հավասարության մասին է»,֊հավելել է նախարարը: