ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է համաճարակների նոր սպառնալիքի մասին
Գիտություն և Մշակույթ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ջեբրեյզուսը հորդորել է պատրաստվել նոր համաճարակների:
«Պատմությունը մեզ ասում է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, և որ համաճարակները մեր իրականության մի մասն են», - ասել է նա տեսաուղերձում: Ջեբրեյզուսը նշել է, որ մեկ տարի առաջ աշխարհը ծանոթ չէր COVID-19-ին, բայց այդ ժամանակից ի վեր ամեն ինչ «գլխիվայր շրջվեց»: «Կորոնավիրուսի ազդեցությունն աշխարհի վրա դուրս է եկել հիվանդության սահմաններից և հեռահար հետևանքներ է թողել հասարակությունների և տնտեսությունների համար»,- ասել է ԱՀԿ ղեկավարը: Նա խոստովանել է, որ մարդկությունը պատրաստ չէ համաճարակի՝ կոչ անելով դասեր քաղել տեղի ունեցածից: Ջեբրեյսուսը խոսել է նաև ներդրումների անհրաժեշտության մասին, որոնք կօգնեն կանխել արտակարգ իրավիճակները և զարգացնել առաջնային առողջապահական համակարգեր: Նրա խոսքով՝ մարդու առողջությունը բարելավելու ցանկացած քայլում կարևոր է հաշվի առնել մարդկանց, կենդանիների և մոլորակի փոխհարաբերությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)