Աղետների հետևանքով առաջացած վտանգների համաշխարհային օր
Աշխարհ
Համաշխարհային մակարդակով ընդունված ու հաստատված այս օրը օրացույցի վրա նշվում է որպես տարերային աղետների վտանգը նվազեցնելու օր:
Այն միտված է մարդկանց նախապատրաստելու տարերային աղետներին, քանի որ աղետներից խուսափել ու բնության դեմ պայքարել հնարավոր չէ: Այնուամենայնիվ որոշվել է մարդկանց հեռու պահել աղետային գոտիներից, նրանց հետ տանել աշխատանքներ, զարգացնել փախչելու կամ փրկվելու ռեակցիան հատկապես այն գոտիներում, որտեղ մարդիկ ավելի հաճախ են ենթարվում բնապահպանական, տեխնոլոգիական կամ տարերային աղետների:
Պաշտոնական հաշվարկներով, աշխարհում տարերային աղետներից մահանում են շուրջ երկու հարյուր հազար մարդ, իսկ նրանց մահվան պատճառը երբեմն հենց անպատրաստ լինելն է:
Միջին հաշվով աշխարհում ամեն օր տարերային աղետից մահանում է հարյուր ութսունչորս մարդ:
Միլիոնավոր մարդիկ կարող են փրկվել, եթե պետությունն անցկացնի նախապատրաստական ու ռիսկային գոտու նվազեցման միջոցառումներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ