«Թալիբան» զինվորականները խոստացել են սպանել արքայազն Հարրիին
Աշխարհ
«Թալիբան» արմատական շարժման զինվորականները սպառնացել են սպանել Աֆղանստանում Բրիտանիայի «Քեմբ Բաստիոն» բազայում որպես բրիտանական ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի օդաչու իր ծառայությունն անցնող արքայազն Հարրիին. հայտնում է РИА Новости-ն։
«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի սպանենք արքայազն Հարրիին և Գիլմենդ շրջանի ռազմական բազայի մյուս զինծառայողներին։ Մենք չենք ցանկանում առևանգել նրան։ Նա մեր թիրախն է, և մենք կսպանենք նրան,-հայտնել է «թալիբանների» ներկայացուցիչը հեռախոսային հարցազրույցի ժամանակ։
Սակայն Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը համարում է, որ Apache ուղղաթիռների օդաչուների անվտանգությանը գրեթե վտանգ չի սպառնում, այդ իսկ պատճառով՝ անվտանգության միջոցառումներն այս տարի ավելի մեղմ են, քան 2008 թվականին։
2008 թվականին արքայազն Հարրին արդեն անց է կացրել տասշաբաթյա ծառայություն աֆղանական Գիլմենդ շրջանում։ Այդ տարի արքայազնը ստիպված եղավ ժամանակից շուտ վերադառնալ Բրիտանիա, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի էր դարձել ԶԼՄ-ներին։ Աֆղանստանում արքայազնի տեղակայվելու մասին նախօրոք տեղեկացվել էր, և այժմ պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է արքայազնի տեղ հասնելու մասին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ