Բուխարեստում հայտնաբերվել է ԿՀՎ-ին պատկանող գաղտնի բանտ
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մի քանի տարի Բուխարեստի կառավարական շենքերից մեկն օգտնագործել է որպես բանտ՝ հատուկ աստիճանի վտանգավորության բանտարկյալների համար: Այս մասին դեկտեմբերի 8-ին հաղորդել է Associated Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր մի քանի աղբյուրներին:
Ըստ լրատվական գործակալության` ԿՀՎ-ին պատկանող գաղտնի բանտը, որը ունեցել է կոդավորված անուն «Պայծառ լույս» (Bright Light), գտնվել է Ռումինիայի մայրաքաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածներում: Պաշտոնապես կա պետական գաղտնիքների գրանցման ազգային բյուրո (National Registry Office for Classified Information), որտեղ պահվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գաղտնի տվյալները: Ըստ այդ տվյալների` Բուխարեստում գտնվող այդ գաղտնի բանտում են պահվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչները` մասնավորապես Խալիդ շեյխ Մուհամեդը, որին հետո տեղափոխել են Գուանտանամոյի բանտ:
Բուխարեստում ԿԸՎ-ին պատկանող գաղտնի բանտի մասին նախկինում էլ տեղեկություններ են հաղորդվել, սակայն կոնկրետ վայրը չի նշվել: ԱՄՆ հետախուզական վարչությունը գաղտնի բանտեր ունի Թաիլանդում, Լիտվայում, Լեհաստանում: Ըստ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների` այդ բանտերում պահում և հալածանքների են ենթարկում ծանր հանցագործություններ` մասնավորապես մարդկության դեմ ահաբեկչություններ իրականացրած անձանց:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ