Ֆրեդերիկ Բեգբեդեր. Pussy Riot-ը չպետք է կրկնի Խոդորկովսկու ճակատագիրը
Աշխարհ
Հանրահայտ ֆրանսիացի գրող և երաժիշտ Ֆրեդերիկ Բեգբեդերն «ընկերական խորհրդով» դիմել է Վլադիմիր Պուտինին։ Մոսկվայում կայացած Գրքի փառատոնի շրջանակներում ընթերցողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ է արել ազատ արձակել Pussy Riot-ին, այնուհետ, նայելով տեսախցիկի ուղղությամբ. «Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, ես գիտեմ, որ Դուք լավ տղա եք, սիրում եք լավ գրականություն և պոեզիա։ Ուրեմն վերջապես ժողովրդավարական դարձրե՛ք Ձեր պետությունը»։
Բեգբեդերը հայտնել է, որ Ֆրանսիայում Pussy Riot-ի շուրջ ձևավորված իրավիճակն ուղղակի անհնարին կդառնար։ «Ինձ կվռնդեին տաճարից, կտուգանեին, բայց ձերբակալել՝ երբեք»։ Բեգբեդերը նաև իր համերաշխությունն է հայտնել Մադոննային, որը խիստ դատապարտել է ռուսական իշխանությունների գործողությունները։
Մոսկվայում Ֆրեդերիկ Բեգբեդերը հայտնել է, որ մտահոգված է քաղբանտարկյալների ճակատագրով՝ հիշեցնելով, որ «Եվրոպան դատապարտում է Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալությունը։ Նա արդեն վաղուց է բանտարկված, ժամանակն է նրան ազատ արձակել»։
Հիշեցնենք, որ Բեգբեդերից և Մադոննայից բացի՝ պանկ խմբին իրենց աջակցությունն են հայտնել Փոլ Մաքքարթնին, Սթինգը, Red Hot Chili Peppers, Faith No More, Anti-Flag, Franz Ferdinand և գրող Ստիվեն Ֆրայը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ