Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը կբացվի 10-14 օրից. Ալիև
ԹուրքիաԴեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Աղդամում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար ստեղծվող մշտադիտարկման կենտրոնում Թուրքիան կտեղակայի մինչև 60 զինվորական՝ սպաներ ու ենթասպաներ։