ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի առանցքում է հայտնվել բժշկական ապահովագրության բարեփոխումների մասին օրենքը
ԱՄՆ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում նախագահական ընտրարշավի առանցքում հայտնվել է բժշկական ապահովագրության բարեփոխումների մասին օրենքը, որը ընդունվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ. հայտնում է Радио Свобода-ն։
Օբամայի գլխավոր մրցակից հանրապետական Միթ Ռոմնին որոշակիորեն փոխել է իր քննադատական մոտեցումն օրենքի նկատմամբ։ Այժմ նա հայտարարում է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում կցանկանար պահպանել օրենքի մի շարք կարևոր կետեր՝ չեղյալ չհայտարարելով ողջ օրենքը։
Օբաման Ֆլորիդայում կենտրոնացել է ծերերի, աղքատների և անաշխատունակների ապահովագրման նոր նախագծի վրա, նշելով, որ հանրապետականները մտադիր են բարձրացնել ապահովագրության գները բնակչության հենց այս շերտերի համար։
Նշենք, որ բժշկական ապահովագրության մասին 2014 թվականի օրենքը պարտադիր է դարձնում մասնավոր-պետական բժշկական ապահովագրությունը։ Շուրջ 30 միլիոն ԱՄՆ քաղաքացիներ չունեն բժշկական ապահովագրություն, քանի որ այդ նրանց համար շատ թանկ է։ Նշենք նաև, որ այս բարեփոխումը համարվում է Օբամայի նախագահության շրջանի կարևորագույն ներքաղաքական ձեռքբերումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)