Վաճառվել է Էլվիս Փրեսլիի «Աստվածաշունչը»
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի լեգենդ, երգիչ, կինոդերասան Էլվիս Փրեսլիին պատկանող Աստվածաշունչը աճուրդի ընթացքում վաճառվել է 59.000 ԱՄՆ դոլարով. տեղեկացնում է РНА Новости-ն:
Գիրքը նվիրել էին երգչին 1957 թվականի Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Գրքի մի քանի էջերում կան Էլվիսի ձեռքով արված նշումներ:
Բրիտանական Ստոքփորթ քաղաքում աճուրդի հանված իրերի թվում էին նաև երգչի մի քանի գործիքներ, որոնք այդպես էլ չգտան իրենց տերերին:
Նշենք, որ ռոքնռոլի արքան անգամ մահվանից հետո շարունակում է մնալ աշխարհի ամենապահանջված կատարողների եռյակում:
Իր կյանքի ընթացքում նա պարգևատրվել է Grammy-ով, Էլվիսի երգերից 18-ը Billboard երաժշտական նախագծում զբաղեցրել են առաջին տեղը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի