Ռուսական երկու ընկերությունների աշխատակիցներ մեղադրվում են Աֆրիկայում սեռական հանցագործությունների մեջ
Աշխարհ
ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչությունը դադարեցրել է պայմանագրերը երկու ռուսական ընկերությունների հետ, որոնք տրանսպորտային ծառայություններ էին իրականացնում Սուդանում եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Ինչպես այսօր հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, պայմանագրի դադարեցման պատճառը ռուսական երկու ընկերությունների աշխատակիցների կողմից աֆրիկյան երկրների բնակիչների նկատմամբ սեռական հանցագործություններ իրականացնելն է: Սակայն լրատվական գործակալության աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդել:
Reuters-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչը հաստատել է, որ ռուսական երկու ավիաընկերությունների աշխատակիցներ են ձերբակալվել սեռական հանցագործություններ կատարելու համար: Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ այդ ավիաընկերությունների հետ պայմանագրերը ժամանակավորապես դադարեցվել են: Սակայն այս դեպքի հետ կապված ռուսական ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ