ՄԹ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերն է հանձնել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին
Աշխարհ
Դեկտեմբերի 7-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
Բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի՝ հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջեւ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելության իրականացման գործում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի