Հրայր Թովմասյանը շնորհավորել է հայ շախմատիստներին
Հասարակություն
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շնորհավորել է հայ շախմատիստներին՝ հաղթանակի առթիով։ Ուղերձն ամբոջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Երբ օլիմպիական խաղերի պաշտոնական փակման արարողության ժամանակ հայկական եռագույնը ծածանվեց Ստամբուլի WOW «Հրաշքների աշխարհ»
հյուրանոցի սրահում, դժվար է նկարագրել, թե հպարտության ինչպիսի զգացում համակեց բոլորիս: Անշուշտ, հրաշքը սպասելի էր, սակայն դրանից հաղթանակի արժեքը չի նվազում: Սա, իրոք, մեծ հաղթանակ էր, և ոչ միայն մարզական առումով: Այս հաղթանակը նաև ուղեցույց է, թե ինչպես կարող ենք հաջողությունների հասնել այլ բնագավառներում և թե ինչ է դրա համար պետք: Բարձր պրոֆեսիոնալիզմ, այլ կերպ հաջողության երբևէ չես հասնի: Հստակ խնդիրներ դնելու և այն իրագործելու կարողություն. այստեղ դժվար է թերագնահատել Արշակ Պետրոսյանի և այլ մարզիչների դերը: Թիմային ոգի, չնայած Լևոն Արոնյանը ակնհայտ առաջատար է, սակայն նունիսկ երբ նրա մոտ ինչ-որ բան չէր ստացվում, բոլորը պատրաստ էին իրենց ուսերի վրա վերցնել պատասխանատվությունը: Եվ, իհարկե, հայրենասիրություն, պատասխանատվություն ՀԱՅՐԵՆԻՔԻ և մրցելույթներին հետևող համաքաղաքացիների հանդեպ: Սա է հաղթանակի դեղատոմսը, սա է մեր բոլոր՝ ներկա ու ապագա հաղթանակների ուղին: Միայն այսպես մենք կարող ենք հաջողությամբ պայքարել «աշխարհի հզորների» երկերեսանիության ու կրկնակի ստանդարտների, նավթադոլարների ու կացնի դեմ, և ի լուր ամենքի ցուցադրել, թե ով է իրական հզորը: Անչափ գոհացուցիչ է նաև մեր աղջիկների գրաված 6-րդ տեղը: Նրանք էլ արեցին իրենցից կախված ամեն ինչ, գուցե՝ ավելին:
Շնորհավոր բոլորիս և շնորհակալություն»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը