Կանզասի պատվիրակությունը` ԱԻՆ-ում
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որը գլխավորում էր ԱՄՆ դեսպանատան Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով սպա, կապիտան Ահարոն Այզեքսոնը։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ և գվարդիայի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ցամաքային և օդուժի կողմից շինությունների/ինժեներական աջակցության ոլորտում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերվող շարունակական օժանդակությանն առնչվող հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նրանց ուղեկցեց նախարարության նոր համաբուժարան, իսկ այնուհետև՝ Ճգնաժամային կառավարման կենտրոն։
Այնտեղ մեր ամերիկացի գործընկերներին ներկայացվեցին կենտրոնի կառուցվածքը, առաքելությունը, գործառույթները, արագ արձագանքման «911» ծառայությունը և դրա տեխնիկական հնարավորությունները։
ԱԻՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Կանզաս համագործակցության հետագա ուղղությունները։
Կանզաս-Հայաստան պետական համագործակցության ծրագրի հիմքերը դրվել են դեռ 2003 թվականին: Հիմնական նպատակը՝ արտակարգ իրավիճակներում և ճգնաժամերի ժամանակ ռազմական ու քաղաքացիական կառույցների համագործակցությանը միտված նախաձեռնություններին աջակցությունն էր, խաղաղապահ միջազգային ուժերում հայկական կազմավորումների ներգրավվածության ապահովումը և նրանց պատրաստվածության բարձրացումը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը