Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԹուրքիաՀունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:30-ին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.24 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Դենիզլիին հարակից նահանգներում: Նյութական և մարդկային կորուստներ չկան։