Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 

Թումանյանական հեքիաթի օր

Գիտություն և Մշակույթ

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», արդեն 7-րդ տարին է, ինչ Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում'` Ամենայն hայոց բանաստեղծի ծննդավայրում, կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Այն արդեն դարձել է բարի ավանդույթ ու սպասված իրադարձություն ոչ միայն Դսեղում, այլև ողջ մարզում ու Երևանում: Դսեղյան փառատոնի հանդեպ մեծանում է նաև արտերկրի տիկնիկային թատրոնների հետաքրքրությունը՝ իր ուրույն տեղը գրավելով միջազգային փառատոների ցանկում: Անցած տարիներին դսեղյան փառատոնին մասնակցել են աշխարհի 21 երկրների /Լիտվա, Հնդկաստան, Ռուսաստան, Սլովենիա, Վրաստան, Չեխիա, Գերմանիա, Դանիա, Բուլղարիա, Բելգիա, Իրան, Հունգարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելառուս, Մոլդովա, Ալժիր, Շվեյցարիա, Սերբիա, Խորվաթիա, Կանադա/ ճանաչված տիկնիկային թատրոններ, շուրջ 170 արտիստներ և տիկնիկային արվեստի վաստակաշատ գործիչներ:

Այս տարի ևս սեպտեմբերի 8-15-ը փառատոնը կհյուրընկալի թատրոններ Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնին ներկա կգտնվի նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից: Կներկայացվի հետաքրքրական մեկ նոր նախաձեռնություն ևս. այս տարի Չինաստանի Չենդու քաղաքում կայացած UNIMA-ի XXI համաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակությունն առաջարկել է և համաժողովի կողմից հավանության է արժանացել «Տիկնիկները հանուն խաղաղության Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագիրը, որի իրականացման խնդիրներին են անդրադարձել այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ կայացած առանձնազրույցի ժամանակ Դադի Փուդումջին և UNIMA-ի հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը:

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում: Փառատոնը նաև կձայնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»-ին` իր միջոցառումների շրջանակներում կազմակերպելով Հովհաննես Թումանյանի, հայ անվանի մանկագիրների գրքերի, պատկերազարդ հրատարակությունների ցուցադրություն: Փառատոնի բացման արարողությունից հետո կմեկնարկի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը, որին կհաջորդեն առաջին ներկայացումները: Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները կցուցադրվեն նաև Լոռու մարզի քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս փառատոնի օրերին կանցկացվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կգործի տիկնիկների ցուցահանդեսը, ամենօրյա երեկոյան ակումբը, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Փառատոնի գաղափարը մտահղացվել է «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» կողմից՝ նպաստելու համար մատաղ սերունդների գեղագիտական դաստիարակությանը, Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, հայ տիկնիկային արվեստի զարգացմանը: Կարևոր է նաև հանճարեղ լոռեցու անմահ ստեղծագործությունների մասսայականացումը. փառատոնի շնորհիվ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում արդեն գիտեն ու սիրում են Հովհաննես Թումանյանին, կարդում են նրա գործերը, դիտում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները:

Փառատոնի կայացմանը մեծապես նպաստում և աջակցում են ՀՀ նախագահի աշխատակազմը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Փառատոնի հիմնադիր հովանավորներից է եղել Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամը: Անցած տարիներին, ինչպես և այս տարի «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնությանը աջակցել են մի ամբողջ շարք հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, գործարար ընկերություններ, որոնք իրենց բարեգործական ծրագրերի շրջանակներում են ներառել հայ մանուկներին այնքան մեծ ուրախություն պարգևող տիկնիկային արվեստը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված