Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՈ–ի Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Գիտություն և Մշակույթ
2011թ. դեկտեմբերի 5-7-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի 5-րդ նիստը, որի ընթացքում պետք է նաև տեղի ունենար Բյուրոյի անդամների ընտրությունը: Նիստին մասնակցում էին 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միացած անդամ երկրները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դիտորդներ: Նիստում՝ 07.12 2011թ. Հայաստանն ընտրվեց Կոմիտեի Բյուրոյի փոխնախագահ և որպես 2012 թ. հիմնական զեկուցող հանդես կգա ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության փորձագետ Արտաշես Առաքելյանը: Հիշեցնենք, որ միջկառավարական կոմիտեն ստեղվել և գործում է 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հիման վրա, որին Հայաստանը միացել է 2007 թ.: Հայաստանը վերոնշյալ Կոմիտեի անդամ է 4 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում