Խողովակների խցանման պատճառով ընտանիքը 2 տարի զրկված էր ջրից
Հասարակություն
Գյումրի քաղաքի տնակներից մեկում բնակվող բազմանդամ ընտանիքն արդեն երկու տարի է, ինչ զրկված է ջրից։ Երկու տարվա ընթացքում տնակի բնակիչները կանոնավոր կերպով վճարել են ջրի վարձը, սակայն երկու տարի իրենց ջուրը չի հոսել: Մի քանի անգամ դիմել են համապատասխան մարմին՝ իրենց ջուրը վերականգնելու նպատակով, սակայն այդպես էլ ոչ մի տեղից պատասխան չեն ստացել և ջրամատակարարումը չի վերականգնվել:
Հուսահատվելով՝ քաղաքացիները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը։
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահը պատասխանել է Պաշտպանին, որ քաղաքացու ջրամատակարարումը վերականգնվել է: Շիրակ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ անցկացրել է անհրաժեշտ աշխատանքներ՝ վերացնելով ջրատար խողովակի խցանման պատճառը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը