Հռոմի պապը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մերձավոր ԱրևելքՀռոմի պապ Ֆրանցիսկոսը ստացել է BioNTech / Pfizer պատվաստանյութը COVID-19 կորոնավիրուսի դեմ, հայտնում է արգենտինական La Nacion թերթը: Վատիկանը դեռ չի հաստատել տեղեկությունը: Անցյալ շաբաթ 84-ամյա պոնտիֆիկը հայտարարեց պատվաստման որոշման մասին: Հոգևորականը պատվաստումների ծրագրի մերժումը որակել է որպես «ինքնասպանության տանող մերժում»:
Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պատվաստվել էին Մեծ Բրիտանիայի 94-ամյա թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և նրա ամուսինը՝ 99-ամյա արքայազն Ֆիլիպը: Բացի այդ, ԱՄՆ 78-ամյա նորընտիր նախագահ Ջո Բայդենը նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: