Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հայ-իտալական կրթական ծրագիր
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին՝ տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման նպատակով» համագործակցության ծրագրի դրույթներին համապատասխան արդեն իսկ արվում են առաջին քայլերը:
Համաձայնագրի կրթական ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 29-ին, ԵՐՃՇՊՀ-ում մեկնարկեց «Հուշարձանների ճարտարապետական վերականգնում» մասնագիտությամբ երկամյա մագիստրոսի կրթական ծրագրով (30 տեղ) ուսուցումը:
Հիշեցնենք, որ նույն համաձայնագրով նախատեսվում է նաև վերականգնման լաբորատորիայի հիմնում Հայաստանի ազգային պատկերասրահում՝ մասնավորապես՝ կտավի, Հայաստանի պատմության թանգարանում՝ մետաղի, փայտի, խեցեղենի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ որմնանկարների և հնագիտական գտածոների: Նախանշվում են մշակութային ժառանգության վերականգնման ու պահպանության վերաբերյալ մի շարք այլ ծրագրեր ևս:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում