Սմարթֆոն օգտագործողները խորհուրդ են տվել անհապաղ ջնջել որոշ հավելվածներ
Գիտություն և ՄշակույթՍմարթֆոն օգտագործողները նշել են այն հավելվածների անունները, որոնց անհրաժեշտ է անհապաղ հեռացնել բջջային հեռախոսներից: Նրանց ցուցակը հրապարակել է Forbes-ը` հղում անելով Check Point ընկերության IT-անվտանգության մասնագետներին, գրում է Լենտան:
Ցուցակում են հայտնվել ppleProtect, Axgle, Buzz, Google Play Service, Idea Security, SecurIt, Service, Settings, wallpaper girls, Wifi Pasword Cracker հավելվածները:
Նշվում է, որ երբ օգտատերերը փորձում են հեռացնել այդ ծրագրերը, էկրանին հայտնվում է զգուշացում` «Դուք իսկապե՞ս ցանկանում եք ջնջել բոլոր տվյալները»:
Փորձագետների կարծիքով` այս բոլոր ծրագրերը կարող են վնասակար Rogue վիրուսի կրողը լինել, որը կիբերհանցագործներին հնարավորություն է տալիս վերահսկել վարակված սարքը և գողանալ օգտատերերի անձնական տվյալները: