Ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը
Աշխարհ
Եմենի զինվորականները ոչնչացրեցին Սաուդյան Արաբիայի քաղաքացի Սաիդ ալ Շեխրիին, ով համարվում էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության աստիճանակարգում երկրորդը Արաբական թերակղզու վրա, ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Սաիդ ալ Շեխրին, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպության մյուս 6 անդամները ոչնչացվել էին Եմենի արևելյան Խադրամաուտ շրջանում կազմակերպված հատուկ գործողության ընթացքում։
«Ալ-Քաիդայի» Եմենյան թևը, հայտնի որպես «Ալ-Քաիդա Արաբական թերակղզու» վրա, համարվում է ամենաակտիվ խմբավորումներից մեկը տարածաշրջանում և աշխարհում։ 2010թ. նոյեմբերին նրա առաջնորդենրը իրենց վրա վերցրին պատասխանատվությունը ՄԱԷ-ում բեռնատար ինքնաթիռի կործանման և Լոնդոնի մոտակայքում և Դուբայի պահեստում հայտնաբերված պայթուցիկ նյութերով ծանրոցներ ուղարկելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ