Ղրղըզստանում պահանջում են արտահանձնել Բակիև եղբայրներին
Աշխարհ
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքում՝ Բելառուսիայի դեսպանատան առջև, այսօր բազմամարդ բողոքի ակցիա է անցկացվել։ Ցուցարարները Բելառուսից պահանջում են արտահանձնել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին և նրա եղբորը՝ Ջանիշին, հայտնում է Ազատություն ռադիրոկայանը։
Անցած ամիս Բելառուսի Գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարեց, որ Ջանիշ Բակիևին Ղրղըզստանին հանձնելու պահանջը մերժվել է, քանի որ դատախազությունը դրանում «քաղաքական մղումներ» է տեսնում։
Բակիև եղբայրները մեղադրվում են 2010 թվականի ապրիլին երկրում տեղի ունեցած ժողովրդական հուզումների ժամանակ շուրջ 100 մարդու մահվան մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ