Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ
Գիտություն և ՄշակույթԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանում ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտնել է, թե քանի օր է COVID-19 հիվանդը վարակիչ: Մասնագետը բացատրել է, որ խոսքը կենդանի վիրուսը տարածողների մասին է: «Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշներից միայն 8-9 օր հետո», - ասել է Վույնովիչը: Միևնույն ժամանակ, ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ծանր վարակիչ հիվանդների մոտ այս վարակիչ շրջանը կարող է ավելի երկար լինել: