«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի բացակայությունը ՀՀ ԱԺ-ում
Հայկական Մամուլ
Հինգերորդ գումարման 2-րդ նստաշրջանի 1-ին նիստին ևս բացակայում էր Գագիկ Ծառուկյանը: Նա դեռ խորհրդարան ոտք չի դրել: Մինչդեռ նիստերին գալիս են անգամ Մանվել-Սեյրան գեներալիտետը, Ալեքսանյան Սամվելը և այլ բացակայողներ։
Երեկ դահլիճում էր նաև Աժ-ում այլևս նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, որին պատգամավորները շնորհավորեցին նոսր ծափերով: Նա նստել էր ոչ այնտեղ, որտեղ նստում էր իր նախորդը՝ Գառնիկ Իսագուլյանը, կառավարության ու հյուրերի համար նախատեսված օթյակում, ինչը հիմք տվեց 2 եզրակացության. Հովիկ Աբրահամյանը նրա համար ավելի լավ պայմաններ է ապահովելու, քան Աժ շենք ավտոմեքենայով մուտք գործելու իրավունքից զրկված Իսագուլյանի համար, նաև կառավարության օթյակը տրամպլին է գործադիրում' պաշտոն ստանալու տեսանկյունից


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին