«Ժողովուրդ». Գլխավոր «չեկիստը» բախման առիթ
Հայկական Մամուլ
Ազգային ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի պաշտոնանկությանը բավական հետաքրքիր միջադեպ է նախորդել:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների'օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին տրված հրապարակային հրահանգը, թե «Գորի’կ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ' հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու», նախագահականում բախման առիթ է դարձել: Գ. Իսագուլյանը գնացել է մոնտաժման սենյակ և բարկացել, թե «ով է ձեզ ասել, որ էդ ապուշությունը եթեր տաք»: Այս միջադեպի մասին զեկուցվել է անգամ Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին բարկացել է Իսագուլյանի վրա:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Գ. Իսագուլյանին, որը, բնականաբար, հերքեց' ասելով, թե նման բան չի եղել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին