«Հրապարակ». Ես էլ կարող եմ արհամարհել, լավ էլ կարողանում եմ արհամարհել. Հովիկ Աբրահամյան.
Հայկական Մամուլ
Նախորդ ուրբաթ Հովիկ Աբրահամյանը հարկ է համարել ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին զգուշացնել, բան ունեն ասելու՝ թող գան իրեն ասեն և ոչ թե մամուլով հանդես գան. «Այլապես ես էլ կարող եմ արհամարհել, լավ էլ կարողանում եմ արհամարհել» (խոսքն առաջին հերթին վերաբերել է Հրանտ Բագրատյանին):
Զուրաբյանը հակադարձել է, թե դա Բագրատյանի իրավունքն է, վերջինս կարող է ցանկացած ժամանակ և ձևով իր մտքերն արտահայտել: Եվ երբ Բագրատյանը երեկ, Աժ նիստի ժամանակ դիմեց Հովիկ Աբրահամյանին՝ հարցնելով, թե ինչու իրենց մի քանի օրինագծեր չեն ներառվել օրակարգում, Հովիկ Աբրահամյանն էլ քողարկված արհամարհանքով, առանց Բագրատյանի կողմը նայելու, նետեց, որ դրանք իրենց ժամանակին կներառվեն օրակարգում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին