«168 ժամ». Սուրեն Խաչատրյանի ասածը չափանի՞շ է
Հայկական Մամուլ
Մեղրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտություն կրած ՀՀԿ-ական թեկնածու, Մեղրիի գործող քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի վերաբերյալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է. «Ամեն մարդ պետք ա ինքն իրան աջակցի: Եթե 4 տարի չաշխատի, վերջին մի ամսվա մեջ էդ մարդը ո՞նց ընտրվի: Կարծում եմ, թե դա չի ստացվի: Դե, ես ինչքան էլ գոհ լինեմ, դժգոհ լինեմ, համենայնդեպս, ժողովուրդն է գնահատականը տալիս»:
Ս. Հայրապետյանից երեկ «168 ժամ»-ի թղթակիցը հետաքրքրվել է' համամի՞տ եք արդյոք մարզպետի վերոնշյալ գնահատականի հետ, ինչին ի պատասխան' նա ասել է. «Մարզպետն ասաց' չե՞մ աշխատել, բնականաբար, չընտրվեցի՞... Դե, դա էլ ընդունեք չափանիշ: Էլ ես ոչ մի բան չեմ ասում»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին