1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է
ՏնտեսությունՊետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը`
https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists
1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։