«Հայկական Ժամանակ». Մանկապիզծ Սերոբ Տեր-Պողոսյանը տեղափոխվել է հիվանդանոց
Հայկական Մամուլ
Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն օրերս տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Այդ մասին «Հայկական ժամանակ»–ի թղթակցի հետ զրույցում ասել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ շուրջ մեկ ամիս առաջ Տեր-Պողոսյանը երկրորդ անգամ էր վիրահատվել, ինչից հետո նրա մոտ հետվիրահատական խնդիրներ են ծագել։ Թե ինչքան կմնա հիվանդանոցում, ըստ փաստաբանի, հայտնի չէ։
Թերթը հիշեցնում է, որ Տեր-Պողոսյանը տառապում է աղիքայիմ քաղցկեղով։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին