ԱՄՆ-ում այսօր 2001 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է
ԱՄՆ
Այսօր ԱՄՆ-ում ոգեկոչվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակը:
11 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ում տեղի ունեցավ միանգամից երկու ահաբեկչություն՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում, և ահաբեկչության զոհ գնաց 2 974 մարդ, անհետ կորավ՝ 24-ը: Զոհվեցին ԱՄՆ-ի և ևս 91 երկրների քաղաքացիներ: Ըստ պաշտոնական վարկածի՝ ահաբեկչությունները կազմակերպել էր թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի կողմից գկխավորվող «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը:
2001-ի սեպտեմբերի 11-ին 19 ահաբեկիչների կողմից առևանգված 4 ուղևորատար օդանավերը ուղղություն վերցրին դեպի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակներ և Պենտագոնի շենք:
Այսօր այդ տարեթիվն ԱՄՆ-ում նշվում է որպես համընդհանուր սգո օր, որպես «Վերածննդի օր»:
Նման առաջարկով է հանդես եկել քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Վերապրածների ու զոհվածների ընտանիքների անդամների, փրկարարների ու այդ օրվա հերոսների մասնակցությամբ հանդիսավոր միջոցառում է լինելու ազգային հուշահամալիրում, որը բացվել է ողբերգության 10-ամյա տարելիցին:
Ավանդության համաձայն՝ 4 րոպե լռություն կհայտարարվի, սակայն առանց բոլոր զոհերին անուն առա անուն հիշատակելու: Նրանց անունները փորագրված են հուշատախտակին, որով ծածկվել է այն վայրը, ուր մի ժամանակ զույգ աշտարակներն էին կանգնած:
Իսկ երեկոյան քաղաքի վրա կխոյանան լույսի հսկայական երկու շերտ՝ իբրև զույգ աշտարակ, որոնք տեսանելի կլինեն Մանհեթենի սահմաններից դուրս և կանհետանան լուսաբացի հետ:
Ահաբեկչության հետևանքով ավերված երկվորյակ աշտարակների՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում այսօր արդեն վեր է խոյանում Ազատության աշտարակը: Աշտարակի շինարարական աշխատանքները սկսվել են 6 տարի առաջ: Այս 104 հարկանի շենքը Արևմտյան կիսագնդում կդառնա ամենաբարձրն ու աշխարհում բարձրությամբ երրորդ երկնաքերը: Շենքի բարձրությունը 541 մետր է, ինչը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման տարեթիվը: Այն հանրությանը կներկայացվի 2012-ի դեկտեմբերին:
Նախագծի արժեքը 3,8 մլրդ դոլար է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)