«Շախտի Ռուբոն» ՄԱՊ-ի Ալիկից «աչոտ» է՞ ուզում
Հայկական Մամուլ
«Չի» աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ-ականպատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, և Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ «Շախի Ռուբոն», մի քանի օր է, ինչ փորձում են «տղայական» հարթության մեջ որոշ հարցեր պարզաբանել։ Ասում են, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի քաղաքապետը ՄԱՊ-ի Ալիկից «աչոտ» է ուզում խորհրդարանական ընտրություններին արձանագրված Արմավիրի մարզի ՀՀԿ ցուցանիշների հետ կապված։
Ավելին, «Շախտի Ռուբոն» իր ձևերով փորձում է ճշտել նաև, թե ո՞ւմ մոտ է Ալիկը «անկեղծացել»՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանի հասցեին հնչած քննադատությունների վերաբերյալ, որի անձի շուրջ նրանք հաճախակի քննարկումներ են ունեցել։ Ասում են, Արմավիրի քաղաքապետը այդ թեմայի շրջանակներում առաջիկա օրերին պետք է բացատրություններ տա նախկին ոստիկան, ներկայիս չինովնիկ Ղահրամյանին, որն իրականում շատ վատ հարաբերություններ ունի Արմավիրի քաղաքապետի հետ, և սա առաջին դեպքը չէ, որ մարզային ու տեղական իշխանիկի շահերը բառիս բուն իմաստով բախվում են։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին