Ես սպառնալիք չեմ տեսնում Հայաստանի և Ռուսաստանի համար. Լեոնիդ Սլուցկի
Արտաքին Քաղաքական
«Ես սպառնալիք չեմ տեսնում Հայաստանի և Ռուսաստանի համար»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին` մեկնաբանելով Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները:
«Մեզ պետք չէ սեւ կատու փնտրել մութ սենյակում, մանավանդ եթե այն այնտեղ չէ: Թուրքիան և Ադրբեջանը վաղուց են համագործակցում ռազմական ոլորտում: Այս զորավարժություններն առաջինը չեն»,- ասել է Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքով` սխալ է Հայաստանը համարել Անկարայի և Բաքվի հետագա համատեղ գործողությունների թիրախ: Սակայն դա դեռ արդիական է, քանի դեռ Հայաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները չեն հատել կարմիր գիծը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)