Շվեյցարիայում ՀՀ դեսպանը երկրի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը
Արտաքին Քաղաքական
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիի հետ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և տարածաշրջանային իրավիճակը։ Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի գործած միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումները՝ շեշտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը»,- ասված է հյատարարության մեջ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)