Գրքի շնորհանդես
Գիտություն և Մշակույթ
Երեկ՝ ժամը 14.30-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել «Առաջնորդման մեթոդաբանությունը՝ ըստ Գարեգին Նժդեհի» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ «Առաջնորդման մեթոդաբանությունը՝ ըստ Գարեգին Նժդեհի» գրքի հեղինակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության դոկտոր Վալերի Միրզոյանն է: Գրքում շարադրվում և մեկնաբանվում է ռազմական, պետական գործիչ Գարեգին Նժդեհի հայեցակարգն առաջնորդման էության, առաջնորդի բնութագրի, իրավունքների և պարտականությունների, առաջնորդման մեթոդների մասին: Բացի ուսանողներից, գիրքը հասցեագրված է նաև փիլիսոփաներին, կառավարման տեսաբաններին, քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, ձեռներեցներին, բոլոր այն անձանց, ովքեր գործ ունեն մարդկանց կառավարման խնդիրների հետ: Այն կարող է գործածվել նաև նժդեհագիտության հետագա հետազոտություններում, որպես մեթոդաբանական ձեռնարկ՝ բուհական մի շարք դասընթացներում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում