Կարսի զորավարժությունները միտված են հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն. իրանագետ
Թուրքիա
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Փետրվարին Կարսի նահանգում նախատեսված թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները, կարծում եմ՝ միտված են նաև, պատկերավոր ասած, հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն։
Հիշո՞ւմ եք՝ Էրդողանը Բաքվի տխրահռչակ զորահանդեսին հիշեց մարդասպան Էնվերին՝ նույն այն ցեղասպանին, որի գլխավորած օսմանյան 3-րդ բանակը 1914-15թթ․ ձմեռային մարտերում Կարսի մոտակայքում գտնվող Սարիղամիշում գլխովին ջախջախվեց ռուսական ուժերի կողմից՝ ոչ միայն չկարողանալով մտնել Այսրկովկաս, այլ նաև ռուսական զորքի առջև բանալով Արևմտյան Հայաստանի դռները»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)