ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Աշխարհ
Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Վրաստանում ձևավորված իրադրությունն այսօրվա հանդիպմանը քննարկել են Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին և աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած միջգերատեսչական պատվիրակության անդամները. գրում է Trend.az-ը։
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, կողմերը քննարկել են նաև հոկտեմբերի մեկի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը համապատասխան կառույցների պատրաստվածության հարցը։ Վարչապետը հյուրերին ծանոթացրել է ընտրությունների ընթացքում կառավարության կողմից նախատեսված անվտանգության միջոցառումների նախագծերին։
Ամերիկյան պատվիրակությունը Թիֆլիս է ժամանել սեպտեմբերի 10-ին և այնտեղ կմնա մինչև սեպտեմբերի 13-ը։ Պատվիրակության կազմում են նաև Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ պաշտպանության և արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները։
Պետքարտուղարի տեղակալը և պատվիրակության անդամները կանցկացնեն մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում Վրաստանի կառավարությանը կոչ կանեն անկողմնակալ և թափանցիկ կերպով պահպանել ընտրական օրենսգրքի դրույթները, իսկ քաղաքական կուսակցություններին կհորոդորեն ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացին և պահպանել օրենքը։
Հինգշաբթի Մելիան կամփոփի այցի արդյունքները և կտա Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին ստեղծված իրադրության գնահատականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ