Վարչապետն ընդունել է «Սիտրոնիկս» ընկերության նախագահին
Հայաստան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։ Զրուցակիցներն անդրադարձել են «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Սերգեյ Ասլանյանը նշել է, որ ներդրումային աշխատանքներն ընթանում են հաջողությամբ նախանշված ժամկետներին համապատասխան:
Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև՝ ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:
Վարչապետը կարևորել է «Սիտրոնիկս»-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի