«Հիմա նրանք հպարտորեն կարող են գոչել, որ հայ են». Արա Գևորգյան
Գիտություն և Մշակույթ
«Լատինական Ամերիկայում երիտասարդներն արդեն չեն խոսում հայերեն և ձուլվում են այլ ազգերի հետ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտ Արա Գևորգյանը։
Երաժիշտը մի շարք այլ մշակութային գործիչների հետ վերջերս է վերադարձել Հարավային Ամերիկայի հայ գաղթոջախներ կատարած շրջագայությունից: Նրա խոսքերով՝ իրենց համար մեծ պատիվ էր այն, որ համերգի բեմահարթակը տեղադրված էր հենց նախագահի նստավայրի դիմաց։ Համերգը կրում էր «Համերգ խաղաղության համար» խորագիրը։
«Համերգը հայրենիքի և հայրենասիրության մասին էր», – ասաց Արա Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ ովքեր չէին եղել Հայաստանում, ապշած էին, որ ունեն այդպիսի հրաշալի երկիր։ «Հիմա նրանք հպարտորեն կարող են գոչել, որ հայ են», – նկատեց երաժիշտը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն